Այսօր Հակակոռոպցիոն դատարանի որոշմամբ ՀՀԿ փոխնախագահ, կրթության, գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը կալանավորվեց։ Ըստ դատարանի որոշման, Աշոտյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Աշոտյանը ձերբակալվել էր հունիսի 15-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արմեն Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը: Տարբեր հանցավոր արարքների հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 (38 միլիոն 658 հազար 200) ՀՀ դրամի գույքային վնաս:

Նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է: Նա մեղադրվում է վատնման կազմակերպման և խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ: Ըստ ՔԿ-ի՝ դա արտահայտվել է նրանով, որ Աշոտյանը փորձել է վկաների և մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը:

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալ է նաև ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest