Աշոտ Փաշինյանին ենթադրյալ առևանգելու գործով դատական նիստը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր որոշվեց անցկացնել դռնփակ։ Այս գործով, հիշեցնենք, մեղադրյալ է 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, որը կալանքի տակ է։
Մինչ դատական նիստի մեկնարկը դատարանի կարգադրիչը պաշտպանական կողմին հայտնել է, որ դատարանը նիստը դռնփակ անցկացնելու որոշում ունի։
«Դռնփակ նիստ անցկացնելու որոշումը որտեղի՞ց է առաջացել դատարանի մոտ։ Երեք փաստաբանով նման միջնորդություն չենք ներկայացրել, մեզ համար դա նունպես անակնկալ էր։ Մենք նման միջնորդությամբ հանդես չենք եկել։ Այսօր մենք պատրաստել էինք ինքնաբացարկի միջնորդություն, ունեինք ևս 3 միջնորդություն»,– դատարանի մոտ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գայանե Մարտիրոսյանի փաստաբաններից Վարդուհի Էլբակյանը՝ ընդգծելով, որ դռնփակ նիստ անցկացնելու մասին որոշումը դատավոր Մանվել Շահբազյանը պետք է ներկայացներ կողմերին։
Որոշ ժամանակ անց դատական նիստերի դահլիճ թույլ են տվել մտնել փաստաբաններին, սակայն լրագրողների մուտքը արգելվել է։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: