Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի, հունիսի 5-ի և հունիսի 6-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես՝
• Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Գլխավոր դատախազության Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Պետրոս Պետրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Գուրգեն Սաֆարյանը փոխադրվել է Սյունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին:
• Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հայկ Հարությունյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
• Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Մովսես Անտոնյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին:
• Գլխավոր դատախազության Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազ Անի Սարգսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:
• Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:
• Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Վանանդ Ասատրյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին:
• Երևան քաղաքի դատախազության դատախազ Հայկ Մանասյանը 2023 թվականի հունիսի 6-ից գործուղվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի թափուր հաստիքին՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 6-ը ներառյալ:
• Աննա Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:
• Սևակ Պողոսյանն ազատվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից և նշանակվել Կոտայքի մարզի դատախազի պաշտոնին:
• Նորայր Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
• Արմավիրի մարզի դատախազության դատախազ Արեգ Հարությունյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
• Մհեր Եսայանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալ՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
• Էդգար Բաբայանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալ՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
• Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: • Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարեն Հակոբյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
• Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արգիշտի Սահակյանը փոխադրվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
• Վահագն Վարդանյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: