Հաղորդում է ստացվել այն մասին, որ հունիսի 6-ին, ժամը 22:10-ին, շտապօգնության բրիգադը պարանոցի շրջանում ինքնավնասումով, իր մշտական բնակության վայր հանդիսացող բնակարանից մահացած վիճակում Հերացի թիվ 1 Հիվանդանոցային համալիր է տեղափոխել 2023թ․ ապրիլի 29-ից հոսպիտալում ստացիոնար բուժման մեջ գտնվող և 2023թ․ մայիսի 5-ից մինչև 2023թ․ հունիսի 18-ը վերականգնողական արձակուրդի մեջ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողի։ Այդ մասին տեղեկացրել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ կատարվածի հանգամաքնները պարզելու նպատակով:
Ավելի վաղ, լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ հունիսի 6-ին ժամը 22։00-ի սահմաններում Լևոն Ս․-ն իրենց տանը, ննջասենյակում գտնվող հայելին կոտրել է և դրանով իր պարանոցի հատվածում ինքնավնասում է կատարել։ Նրան այդ վիճակում հայտնաբերել է մայրը և ահազանգել շտապօգնություն։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: