Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի՝ Ազգուշ Մարտիրոսյանի (հայտնի է որպեսա Գայանե Հակոբյան) միջև տեղի ունեցած միջադեպի գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։

Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։ Ըստ համակարգում առկա տվյալների՝ գործը դատարան է ուղարկվել երեկ։ Ըստ մեղադրանքի՝ Ազգուշ Ռուբիկի Մարտիրոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետական և քաղաքական գործունեության հետ կապված առևանգել է վերջինիս որդուն՝ Աշոտ Նիկոլի Փաշինյանին: Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը։

Pin It on Pinterest