«86,6 հազար քառ ԿՄ-ն ներառում է նաև Ղարբաղը, բայց նաև ասում ենք, որ Արցախում ապրող հայերի իրավունքերի հարցը պետք է քննարկել Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով»,-Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, Արցախի խորհրդարանի կոշտ քննադատությանն է արժանացել։ Արցախցի պատգամավորները պնդում են՝ Հայաստանի ղեկավարը կոպտորեն խախտում է ՀՀ անկախության հռչակագրի ու Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին։
«Մեզ համար անընդունելի և առոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմած որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց»,-հայտարարեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցանկանում է, որ Փաշինյանը պատասխանի՝ ինչպե՞ս է հնարավոր արցախահայության իրավունքերը պաշտպանել Ադրբեջանի կազմում։ «Ի՞նչ իրավունքների, անվտանգության և երկխոսության մասին խոսք կարող է լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիակատար շրջափակման մեջ»։
ԱԺ օթյակում ֆոտոսեսիայի դուրս եկած Ալեն Սիմոնյանը հրաժարվեց պատասխանել արցախցի գործընկերոջ հարցադրամը։ Չնայած՝ նա ավելի վաղը՝ ԱԺ նիստի մեկնարկին հայտարարել էր, որ կիսում է Փաշինյանի դիրքորոշումները։
Արցախի խորհրդականները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի խոսքում «անտեսված են Արցախի ինքնիշխանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը»։ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն ի պատասխան հայտարարում է, որ երբեք էլ տարածքի պայքար չի եղել, այլ միայն իրավունքների պաշտպանություն։
«ՀՀ իշխանությունները երբեք չենք պայքարել ԼՂ տարածքի համար, բնակացությունները եղել են իրավունքերի և անվտանգության ապահովման մասին։ Այս կոնտեքստում երբեք չենք խոսել Արցախի անկախության մասին, ոչ մեկ չի խոսել, ես կարծում եմ, որ Արցախի մեր գործընկերները կրկին սխալ են հասկանել մեզ, այսպիսով իրավունքերի ապահովման շանս է ստեղծվում»,-ասաց Փաշինյանի թիմակիցը։
Արցախի խորհրդարանի պատգամավորները Նիկոլ Փաշինյանին երեկ աննախադեպ՝ մինչ այս դեռ երբրև ԼՂ օրենսդիր մարմնում չհնչած խոսույթով են քննադատել։ Ուշագրավ է, որ ոչ միայն ընդդիմադիր, այլ նաև Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավորներն են Փաշինյանին «ազգակործան պատուհաս» որակել և ոչ միայն։
«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտը ամեն մի հանդիպման ժամանակ խորացնում է Արցախի հանձման գործընթացը։ Հայ ժողովուրդն ունի բոլոր իրավունքերը կապիտուլյանտին հետ պահելու այդ քայլերից։ Եթե ազգակործան պատուհասը ստորագրեց փաստաթուղթ, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, դա պետական դավաճանություն է»,-ասել է Արցախի իշխանական պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանի թիմակից Արթուր Հովհաննիսյանը չցանկացավ մեկնաբանել արցախցի պատգամավորների գնահատականները։
Ըստ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսույթով չի կարող կասկածի տակ դնել Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը։
«Արցախի ժողովուրդը հռչակել է անկախություն ու ակնհայտ է, որ այդ անկախությունը հռչակել է հանրաքվեի միջոցով, գերագույն խորհրդի հռչակագրով։ Այսինքն կամքը Արցախի ժողովրդի ինքնիշխանություն ունենանալ սեփական երկրի նկատմամբ, անվիճելի է և այս հարցում իմ կարծիքում, քաղաքական մեկնաբանություններ չեն կարող լինել։ Խոսք չի կարող լինել անորշության մասին։ ՀՀ վարչապետի խոսույթով չի կարող կասկածի տակ դրվել Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը, դա վիրավորական է ժողովրդի համար, ինչպես որ մեր համար վիրավորական է, երբ Պետդումայի պատգամավորն ասում է, որ ՀՀ-ն ապօրինի պետություն է։ Այն բողոքը, որ արտահայտեցին Արցախի քաղաքական ուժերը՝ հայտարարության մեջ, տեղին է։ ՀՀ վարչապետը իրավունք չունի ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ բարոյական կասկածի տակ դնել Արցախի ինքնիշխանությունը և տնօրինել նրանց սեփական ճակատագիրը»,-ասաց քաղաքագետը։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից մանիպուլացիայի փորձ է արվում, քանի որ բանակցությունների գոծընթացը բացահայտ չէ, իսկ հանրությունը մանրամասներին տեղյակ չէ։ «Պատշաճ ձևով չի իրազեկում քաղաքացիներին միջազգային իրավունքի կանոնների մասին, որոնք վերաբերում են Արցախյան հարցի կարգավորմանը։ Մենք արդյունքում ունենք հանրային կարծիքի խեղաթյուրով, որով որ վերջին մեկ տարվա ընթացքում համատարած և համակարգային բնույթ է կրում վարչապետի կողմից»,-ասաց նա։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: