44-օրյա պատերազմի հետևանքով գերիների և պահվող այլ անձանց ազատ արձակման, անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման վերաբերյալ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ եղել է որոշակի ըմբռնում: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվրոպական Միության խորհրդի նախագահի հայտարարությունից տեղեկացել եք, որ գերիների և այլ պահվո անձանց հետագա ազատ արձակման, անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման վերաբերյալ նույնպես եղել է որոշակի ըմռնում: Բայց հաշվի առնելով հարցը գերզգայուն լինելը, ասեմ միայն, որ այս թեմայով քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ընթացքում», -նշել է վարչապետը:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest