Հարցազրույց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ
Արդեն երկու օր է՝ հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում՝ Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, իրավիճակը լարված է։ Ադրբեջանական կողմը Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայանալիք հանդիպումներից առաջա ռազմական սադրանքերի է դիմում։ Ի՞նչ նպատակ է հետապնդում։
-Կողմերի միջև շարունակվում են բավականին առանցքային տարաձայնություններ մնալ խաղաղության օրակարգում։ Այս փուլում դժվար է պատկերացնել, թե ինչպես են Բաքուն և Երևանը կարողանալու մերձեցնել իրենց դիրքորոշումները, մասնավորապես, ԼՂ-ի համատեքստում ուղիղ բանակցային մեխանիզմի հարցով, սահմանային գործընթացների վերաբերյալ և երեշխիքների մեխանիզմների վերաբերյալ։ Պարզ է, որ Բաքուն կրկին դիում է ուժի կիրառմանը, որպեսզի ստիպի Երևանին հրաժարվել իր սկզբունքերից, սա է Ադրբեջանի հրահրած էսկալացիայի հիմնական նպատակը։
Արդյո՞ք հնարվոր է, որ սահմանային միջադեպերի ֆոնին չեղարկվեն նախատեսված հանդիպումները։
-Կարծում եմ՝ Բրյուսելի հանդիպումն, այնուամենայնիվ, տեղի կունենա։ Քիշնևի հանդիպումը կասկածի տակ է, Ադրբեջանի ԱԳ խոսնակը նշում է, որ այդ հարցի շուրջ Բաքվում չկա վերջնական որոշում։ 2:15 Այստեղ խնդիրը ոչ թե սահմանային միջադեպերն են, այլ Բաքվի մոտեցումները նոր՝ հնգակողմ ձևաչափին։ Ինչպես գիտեք, Ադրբեջանը հրաժարվում էր Մակրոնի մասնակցությամբ բանակցություններին մասնակցել, այս անգամ փոխզիջում էր գտնվել՝ Ֆրանսիայից զատ միջնորդ էր լինելու նաև Գերմանիան։ Բաքուն, չնայած, որ ի սկզբանե համաձայնություն էր տվել, եթե չլիներ համաձայնությունը, ԵՄ-ն հայտարարություն չէր տարածի, բայց այժմ փորձում է հրաժարվել այս ձևաչափով հանդիպումներից և հիմնական ձևաչափ թողնել Միշելի մասնակցությունը։ Միակ հանդիպումը, որ առարկայական որոշում էր կայացվել դա Պրահայի հանդիպում էր, որին մասնակցում էր նաև Մակրոնը։ Այնտեղ ստորագրվեց համատեղ հայտարարություն և ԵՄ դիտորդները եկան։
Կա գիտակցում, որ նոր ձևաչափը չի բխում Ադրբեջանի շահերից, որովհետեև Ֆրանսիայի մասնակցությունը նշանակում է՝ ավելի մեծ ճնշում է լինելու Ադրբեջանի վրա, իսկ ԵՄ-ի միջնորդությունը, որը միջնորդություն էլ դժվար է անվանել, շատ ձեռնտու է Ալիևին, քանի որ որևէ ճնշում չեն կիրառում։
Իսկ Գերմանիայի ներգրավումն ինչո՞վ է պայմանավորված։
-Հիմնական նպատակը Ֆրանսիային բալանսավորելն է, բոլորի մոտ կա ընկալում, որ Ֆրանսիան պրոհայկական դերակատար է։ Հիմա, որ տպավորություն չլինի, որ բանակցություններում կա Ֆրանսիա-Հայաստան տանդեմ, Ադրբեջան ու չեզոք Շառլ Միշել, ավելացնում են Գերմանիային, որպեսզի ավելի բալանսավորված լինի։ Գերմանիան, կարծում եմ, առանձնակի դիրքորոշումներ չունի այս փուլում, նոր է մտնում այս համատեքստի մեջ, հասկանալու գործընթացի մեջ է։ Գրեմանիան կարող է իր քաղաքական կշիռն օգտագործել, որպեսզի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: