«Մենք ողջունում ենք առաջընթացը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են բանակցություններում, և խրախուսում ենք շարունակական երկխոսությունը», — Թվիթերում գրել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո:
«Կայուն և արդար համաձայնագիրն առանցքային կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորություններ բացելու համար», — վստահություն է հայտնել Սալիվանը:
«Ուրախ էինք այսօր Սպիտակ տանը հյուրընկալել Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին», — նաև նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: