«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2023»-ը: Ինդեքսը, որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի 180 երկրներում և տարածքներում, հրապարակվել է մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը։ Դրա համաձայն իրավիճակը «չափազանց վատ է» 31 երկրում , «բարդ»՝ 42-ում ու «խնդրհարույց»՝ 55-ում, մինչ այդ «լավ» կամ «բավականին լավ» իրավիճակը մնում է 52 երկրում։ Այլ կերպ ասած՝ լրագրողների համար իրավիճակը վատ է 10 երկրից 7-ում, իսկ բավարար միայն՝ 10-ից 3-ում։
ՀՀ-ն ինդեքսում բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 49-րդ հորիզոնականում։ Նախորդ տարի մեր երկիրը զբաղեցնում էր 51-րդ հորիզոնականը։ ՀՀ-ն դասվել է «բավականին լավ» իրավիճակ ունեցող երկրների շարքում։ Խոսքի ազատության մակարդակով Հարավային Կովկասում ՀՀ-ն, ինչպես և նախորդ տարի, առաջատարն է: «Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը 77-րդ, Թուրքիան՝ 165-րդ, Ադրբեջանը 151-րդ, իսկ Իրանը 177-րդ հորիզոնականում է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: