ԱԺ-ն ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ պատիժ է նախատեսվում Հայաստանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունների համար։  Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի, ինչպես նաև սահմանափակող գործողություն կատարողները կպատժվեն 10-15 տարով, իսկ հրապարակային կոչեր հնչեցնելու պարագայում` վարչական տուգանքից մինչև 3 տարի ազատազրկմամբ։

Այս օրենքի մասին իշխանական շրջանակներում սկսել են խոսել, երբ Ռուսաստանին հարող հայաստանյան խմբերն ասպարեզ նետեցին ՌԴ-Բելառուս Միութենական պետությանը միանալու մասին թեզեր։ Այն ժամանակ փորձագետներն ասում էին, որ պետք է օրենքի մակարդակով բացառել ինքնիշխանությունից հրաժարվելու ցանկացած փորձ, նույնիսկ կոչ։

Սակայն հայ-ադրբեջանական կիսաբանակցությունների ընթացքում բազմաթիվ հարցեր առաջացան, հատկապես՝ թե ո՞ր սահմաններում է Հայաստանը ճանաչում իր ինքնիշխանությունը։ Դա կարեւոր է, քանի որ ինքնիշխանությունը սերտ կապված է տարածքային ամբողջականության հետ, եւ, ըստ այդմ, տարածքային ամբողջայանության դեմ ոտնձգություններն հավասար են ինքնիշխանության հանդեպ ոտնձգության։ Իսկ այժմ նույնիսկ ՀՀ սահմանադրական տարածքն է բզկտված, չխոսալով Արցախից։

Եթե կոչեր հնչեն առ այն, որ պետք է վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը, պետք է ճանաչել Արցախն որպես ինքնիշխան Հայաստանի մաս՝ համաձայն 1989 թ․ որոշման, արդյո՞ք դա կարող է դիտարկվել որպես ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ եւ պատժվել մինչեւ 15 տարի ազատազրկմամբ։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest