Շուրջ հինգ ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցի Գևորգ Առուստամյանն ընտանիքի հետ Արցախի խորհրդանիշ համարվող «Մենք ենք մեր սարերը» արձանի մոտից տեսաուղերձով դիմել է աշխարհի ժողովրդավար պետություններին։ Հայերեն տեսագրված ուղերձում, որը զուգահեռ թարգմանվում է անգլերեն և ֆրանսերեն լուսագրերով, Գևորգը կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ, ահազանգում է արցախցիներին սպառնացող ցեղասպանության վտանգի մասին։
«Բռնապետական Ադրբեջանի կողմից շարունակվող բլոկադայի պատճառով ոտնահարվել են մարդու բոլոր իրավունքերը։ Խաղաղ բնակիչներս զրկված ենք ազատ և անվտանգ տեղաշարժի, պատշաճ կրթություն ստանալու, առողջապահական ծառայություններից օգտվելու, ցրտից պաշտպանվելու, նորմալ սնվելու և տարրական անօտարելի իրավունքերից»,-ասում է նա՝ շեշտելով, Արդրբեջանը պետական մակարդակով դանդաղ սպանդ է իրականացնում արցախցիների նկատմամբ։ Ըստ նրա՝ անդառնալի հետևանքերի պատասխանատուները ոչ միայն Ադրբեջանն ու Ռուսաստանն են լինելու, որի խաղաղապահ զորքերը տեղակայված են Արցախում, այլ նաև բոլոր այն պետությունները, որոնք տեղյակ են իրավիճակին, բայց գործուն քայլեր չեն ձեռնարկում։ Նա պահանջում է ՄԱԿ խաղաղապահներ գործուղել Արցախ։
Գևորգ Արուստամյանը Մարտունու շրջանի Քարահունջ գյուղից է, երկու տարի առաջ ընտանիքի հետ տեղափոխվել է Ստեփանակերտ։ Աշխատում է որպես տաքսու վարորդ։ Նա անընդունելի է համարում Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելու հնարավորությունը։
«Քննարկման ենթարկա չէ Ադրբեջանի կազմ ինտեգրվելը։ Միջազգային հանրությունը պետք է իր ուշադրությունը դարձնի Արցախի կողմը, մենք որպես մարդ իրավունքներ ունենք, որոնք պետք է պաշտպանվեն։ Իմ սկսած գործն ընթացք ունի, ստորագրահավք են կազմակեպել Ստեփանակերտում, որ դեմ ենք Ադրբեջանին ինտեգրվելուն։ Պետք է միջազգային խաղաղապահներ բերել Արցախ»,-ասում է նա և նշում, որ Արցախից որևէ մեկը չի երթևեկի Լաչինի միջանցքով, որտեղ Ադրբեջանը նախորդ շաբաթ անօրինական անցակետ է տեղադրել։
«Մեր երթևեկությունը պետք է լինի անխոչընդոտ։ Մեզ համար անընդունելի է ադրբեջանական անցակետով անցնելը։ Չենք կարող ամեն օր հաշվետու լինել Ադրբեջանցի զինվորականներին»,-ասում է նա։
Գևորգի խոսքով՝ չնայած ռուս խաղաղապահ առաքելության անգործությանը, Արցախում շատերը խնդիրների լուծման հարցում ակնկալում են ռուս խաղաղապահների գործողությունները։
«Ցավով պետք է նշեմ, բայց Արցախի բնակչությունն ի սկազբանե էլ իր հույսը կապել է ռուսների հետ։ Ես հույս չեմ կապում ռուսների հետ, պետք է նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը պահպանվեն, իսկ մեզ անհրաժեշտ է ազգային համախմբվածություն։ Հիմա իշխանության և ընդդիմության մեջ հակասություն կա, իսկ դա ազդում է հասարակության վրա, պառակտվում են։ Ես չեմ տեսնում քայլեր, որ նրանք նույնիսկ աշխատեն ռուսների հետ, որ խնդիրները լուծվեն։ Փառուխի, Խծաբերդի, Շուշիի դեպքերը մեր իշխանությունների անտարբերության պատճառով եղավ»,-ասում է նա։
Գևորգը Ստեփանակերտում կնոջ, 9 և 1,5 տարեկան երեխաների հետ վարձով է բնակվում։ Շրջափակման պատճառով նաև նրա աշխատանք է տուժել։
«Խնդիրները շատ են։ Սննդի տեսականին շատ քիչ է, գործի պակասություն կա։ Ամեն ինչի վրա էկոնոմիա ենք անում։ Աշխատում ենք չհիվանդանալ, որովհետեև դեղերի խնդիր էլ կա, ֆինանսի խնդիրներ կան։ Պատվերները քչացել են, աշխատատեղեր են փակվել, ամեն բնագավառի վրա էլ ճգնաժամն իր ազդեցությունը թողել է»,-ասում է նաև և նշում, որ կառավարությունից այս ամիսների ընթացքում՝ որպես հակաճգնաժամային օգնություն 80 հազար դրամ աջակցություն է ստացել։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: