Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ գնահատում եմ հարաբերականորեն կայուն, բայց հակառակորդի կողմից պարբերաբար որոշ ուղղություններով գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«Հակառակորդի նպատակը միշտ լարված պահելն է, բայց իրավիճակը մեր կողմից վերահսկվում է», -նշել է Ասրյանը։
Նշենք, որ Ջերմուկում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: