ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասկանցելու մասին։ Կարճ տեսանյութում ԱՄՆ նախագահն ասել է, որ իր նախագահության առաջին տարիներն անցկացրել է ժողովրդավարության և ազատության համար պայքարում։ Նրա խոսքով, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները շարունակում են սպառնալ այդ ազատություններին։
Ջո Բայդենը ԱՄՆ 46-րդ նախագահն է Դեմոկրատական կուսակցությունից։
Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի և նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել էր ԱՄՆ-ի նախագահ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: