Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանում կանանց համար զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն ստեղծելու նախագծին։
Նա մասնավորապես, ասել է, որ զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնող կանայք ծառայություն են անցնելու 6 ամիս ժամկետով․ նրանք ծառայելու են ուսումնական զորամասերում։
Անդրադառնալով հարցին՝ 6-ամսյա ծառայություն անցնող կին զինծառայողները անհրաժեշտության դեպքում մասնակցելո՞ւ են մարտական գործողությունների՝ Սարգսյանը պատասխանեց․ «Նրանք ուսումնական զորամասում են ծառայելու»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: