Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են սեպտեմբեր ամսին: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե Երևանում արտահերթ ընտրություններ լինելո՞ւ են, ի՞նչ մեխանիզմով է կարգավորվելու այդ հարցը:

«Ամենալավ մեխանիզմը օրենքով շարժվելն է, օրենքով սեպտեմբերին է նախատեսված, կարծում եմ՝ եթե որևէ հանգամանք չառաջանա, իսկ հանգամանք առաջանալու դեպքում բոլորս պետք է քննարկենք, որովհետև օրենք է: Որևէ խնդիր չեմ տեսնում, սեպտեմբերին նախանշված են ժամկետները, կգնանք ընտրության»,- նշեց նախարարը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest