«Հայաստանը հնարավոր բոլոր քայլերը կկատարի, որ Ադրբեջանի հետ շուտ խաղաղության պայմանագի կնքի»,- ապրիլի 18-ին խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանն ու շարունակել, որ դա հնարավոր է կլինի, եթե Երևանն ու Բաքուն կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները։
Փաշինյանը խորհրդարան էր եկել կառավարության 2021-26 թթ․ ծրագրի 2022-ի ընթացքը զեկուցելու համար։ Կատարողականի մասին զեկույցում շուրջ չորս էջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական բանակցություններին։ Նշվում է, որ տեղ է ունեցել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի վրա աշխատանքի երեք շրջափուլ, որի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են դիտարկումներ և առաջարկություններ: Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մեկնարկել է չորրորդ շրջափուլը։ բովանդակային մեկ դետալ բացահայտեց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ իշխանությունները հայտարարել էին, որ Բաքուն ակնհայտ պահանջ է առաջ քաշում պայմանագրի շրջանակներում, որ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս, ինչին հայկական կողմը դեմ է։
Ադրբեջանական հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն, այնուհանդերձ, հարց է բարձրացնում, թե որ թվականի քարտեզների մասին է խոսքը։
«Իսկ, որ թվականի քարտեզներն են կցվելու, որովհետեև դա էլ միանշանակ չէ, քանի որ ԼՂԻՄ ձևավորումը շատ ուշ է եղել՝ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո և տարբեր այլ որոշումներ հետագայում են կայացվել։ Այսինքն, կան հարցեր, որոնք չունեն պատասխաններ։ Խաղաղության պայմանագրի մասով ամենից շատ կետերը ներկայացրել էր Արարարտ Միրզոյանը՝ այս տարվա հունվարին, Բյրուսելում ու նշել էր, որ Ադրբեջանը բոլոր առաջարկները մերժում է։ Այնտեղ կար ապառազմականացված գոտու ստեղծում, զոքերի հետ քաշում և այլն։ Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագրի կնքում՝ միայն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով, Ադրբեջանն ավելին է ուզում, որովհետեև ՀՀ իշխանությունը հրաժարվում է քայլեր ձեռնարել երկրի անվտանգության տարածքային ամբողջականության և իր ժողովրդի կենսական իրավունքի ապահովման հարցում»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը։
Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված Կառավարության 2022 թվականի կատարողականի զեկույցում ինտրիգը Ղարաբաղյան հիմնահարցին անդրադարձ չկատարելն է, ըստ անհրաժեշտոթյան։ Փաստատթղթից տեղեկանում ենք, որ անդրադարձ չկա Արցախի կարգավիճակին։ Եթե 2021-26 թթ․ ծրագրում Փաշինյանի կառավարությունը «Ղարաբաղյան Հիմնախնդիր» ենթաբաժնում գրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ, ապա խորհրդարանին ներկայացված փաստաթղթում «Ղարաբաղյան Հիմնախնդիր» ենթագլուխը չկար, արցախյան հիմնախնդիրները ներկայացված էր «Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթաց» ենթագլխում՝ մի քանի տողով։
Արցախի կարգավիճակին վերաբերյալ, Կառավարության 2021-26 թթ․ ծրագրում, որը հավանության է արժանացել ԱԺ-ի կողմից, նշված է․ «Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:
Կարատողականի զեկույցում այս մասին անդրադարձ չկա։ Կարգավիճակ բառը 2022-ի կատարողականում կիրառված է ընդամենը չորս անգամ և դրանցից որևէ մեկը չի առնչվում Արցախի կարգավիճակին։
Ադրբեջաբական հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն այսպես է մեկնաբանում․
«Զավեշտալին այն էր, որ այսօր քննարկվում էր Կառավարության 2021-26 թվականների կատարողականը՝ 2022 թվականի համար, Կառավարության ծրագրում նշված է Արցախի կարգավիճակի լուծման տարբերակը։ Այսինք, կար կառավարության ծրագիր և վարչապետի պարտավորությունն էր այսօր ներկայացնել, թե ինչ է կատարվել այդ ուղղությամբ։ Մինչ դեռ ինքը ամբողջության փոխել է կառավարության և ՔՊ-ի նախընտրական ծրագիրը։ Այդ ծրագրում շատ հստակ նշված է, որ իրենք լինելու են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, մինչդեռ իրենք վաղուց հայտարարում են, որ որևէ ձևով չեն կարող այդ գործունեությունն իրականացնել։ Սա էր Նիկոլ Փաշինյանի կողմից ասված, որ մենք սա տապալել ենք և այդ ծրագրով առաջ չենք գնում, բայց իրենց նախընտրական ծրագրում ամրագրված էր նաև Շուշիի և Հադրութի դեօկուպացիան, իսկ այսօր ինչ-որ առումով հեգնում է ինշնորոշման իրավունքի հարցը»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը։
Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի պարզաբանում, թե ինքն ինչպես է տեսնում Արցախի կարգավիճակն ապագայում։ Այս հանգամանքը չխոչընդոտեց, որ Փաշինյանը հայտարարի․ «մարդիկ հավատում են կառավարող մեծամասնության՝ «Ապագա կա» կարգախոսին»։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: