44-օրյա պատերազմից հետո դեռ կան աճյուններ, որոնք հուղարկավորված չեն: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Որևէ թիվ չեմ հրապարակի։ Սա շատ զգայուն, ցավոտ թեմա է։ Ցավոք, հարազատները չեն ընդունում արդյունքները, որոնք փորձաքննության առումով վիճարկելի էլ չեն։ Դրանցից շատերը բազմաթիվ անգամ այլ երկրներում էլ նույն արդյունքներն են ցույց տվել։ Բայց այո՛, կան հրաժարվողներ», — ասել է Անահիտ Ավանեսյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: