Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրում ապրիլի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին տեղեկացրել են ՀՀ Քննչական կոմիտեից:
Նշվում է, որ մեղադրանքն առաջադրվել է ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Ավելի վաղ հաղորդվել էր,որ 47-ամյա կինը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրեւանոցը նետելով նրա ուղղությամբ։ Կինը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
47-ամյա կինը, նկատենք, արցախյան պատերազմի հետևանքով տեղահանվել էր Բերձորից և վարձով ապրում է Մալիշկայում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: