Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողների՝ Հայաստանում հայտնվելու դեպքի վերաբերյալ։

«Կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորը, իր ծառայակցի հետ ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկելու պատճառով։

Ամենևին փաստ չի, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան, որովհետև միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով, եթե նման իրավիճակներում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի ձևերով չենք կարող ուղղակի վերադարձնել։

Ըստ մեր ունեցած տվյալների՝ երկրորդ զինվորը, որը մինչև հիմա փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած, հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։

Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest