Այսօր հրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի Տեղ գյուղում, որտեղ ադրբեջանական զինված ուժերի մի խումբ ծառայողներ ավելի վաղ առաջ էին շարժվել ու դիրքավորվել: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, հնչած կրակոցների հետևանքով և ադրբեջանական, և հայկական կողմերն ունեն զոհեր:

Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը Forrights.am-ի հետ զրույցում հաստատեց հրաձգության մասին տեղեկությունը և ասաց, որ այս պահին փորձում են օգնություն ցուցաբերել վիրավորներին: Այլ տեղեկություններ նա չփոխանցեց:

Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածք ադրբեջանական ներխուժման մասին առաջին անգամ հայտարարվեց մարտի 30-ին, այն բանից հետո, երբ երբ Աղավնոյով Լաչինի նոր միջանցքին միացող ժամանակավոր ճանապարհը փակեցին․ առավոտյան կառավարության նստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ ադրբեջանական կողմը Հայաստանի տարածքում դիրքային առաջխաղացում չունի, բայց ավելի ուշ ԱԱԾ-ն ավելի ազնիվ գտնվեց՝ հայտարարելով, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում «ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել»։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest