Արցախի Հանրապետության գուղերում դժվար գարուն է։ Գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են, բայց մարդիկ վախենում են մշակել հողերը։ Ադրբեջանական բանակի ծառայողները նշանառության տակ են պահում արցախցի գյուղացուն, պարբերաբար կրակում են դաշտերի ուղղությամբ։
Լոռա Ազարյանը Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ է, ազատամարտիկ։ Ասում է, որ ազատամարտիկ է դարձել 90 թվականի ապրիլի 5-ին, երբ զոհվեց հայկական բանակի կապիտան որդին, և ինքը որոշեց շարունակել նրա ծառայութունը։ Մյուս որդին վիրավորվել է և հաշմանամ է դարձել։ 44-օրյա պատերազմի ժամանակ երրորդ պաշտպանականում հետախույզ էր։
Լոռան ունի խաղողի այգի, որի մի մասն է կարողանում մշակել՝ միայն բարձունքի վրա գտնվող հատվածը։ «Ներքեւինը չենք մշակում, կրակի տակ է։ Մարդիկ ցորենի դաշտերը մշակում են, բայց գիտեն, որ դրանից ոչ մի բերք չեն ստանալու։ Նախ՝ աշխատանքները անելու հնարավորություն չկա։ Ադրբեջանցիները դաշտերում աշխատող մարդկանց նկատելով, սկսում են կրակել։ Եթե բերքը հասնի էլ, կրակելու են դաշտերին, վազող գնդակներով, ամբողջն այլերու են», — ասում է կինը։
Մարտի Արցախի 30 ոստիկանությունը հաղորդեց, որ մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով թիրախավորել են քաղաքացիական անձանց։ Կրակ են բացել Թաղավարդ գյուղի բնակիչների վրա, որոնք աշխատում էին «Կնյազանց կալ» կոչվող տեղամասի ցորենի դաշտում, Սենորիկ Ալավերդյանի և Գենադի Սարգսյանի վրա «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում, Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանի ուղղությամբ, որը «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում։
Լոռան ասում է, որ իր համագյուղացի Հայկը չի տուժել։ «Վախեցել է շատ։ Գրանատամյոտով խփել են նրա տրակտորին։ Ես ինքս չեմ տեսել, բայց ասում են՝ տրակրոտի առջևի մասը վնասվել է»։
Շրջափակման պայմաններում գյուղերում սննդամթերք չկա։ Կարտոֆիլը շատերի համար երազանք է, բայց Լոռա Ազատրյանն ունի կարտոֆիլ։ Մի քանի պարկ իր հետ Հայաստանից է բերել, Ջեմուկից, ուր մեկնել էլ 2022 թվականի սեպտեմբերի 13-14 –ի սրացումների ժամանակ։
Սա Լոռայի կյանքի չորրորդ, ամենափոքր պատերազմն է եղել։ Որպես ազատամարտիկ, նա կռիվներին մասնակցել է 90-ականներին, ապրիլյան պատերազմի, 44-օրյա պատերազմի ժամանակ։
«44-օրյայի ժամանակ եղել եմ «Եղնիկներում», այնտեղ վիրավորվել եմ։ Մեր գյուղը լեռների արանքում է, էն բոլոր օգնութունները, որ հասցրել ենք կռվողներին, մեծ մասը մեր մոտից է գնացել։ Մեր գյուղի մոտից շատ նեղ, լեռնային ճանապարհներ են անցնում, իմացող մարդիկ են տարել օգնութունները՝ թե զենք, թե զինամթերք, թե սնունդ», — ասում է Լոռա Ազարյանը։
Քառօրյա պատերազմի օրերին Լոռայի տան տանիքում արկեր են պայթել։ Երկու թոռնիկները վախից կորցրել են խոսելու ընդունակությունը։ «Երևանում հիվանդանոց չեղավ, որ չտանենք, մի տուն վաճառեցինք։ Հիմա երեխաներից մեկը չի խոսում, մյուսը վերականգնվեց, բայց բարձր ձայներից վախենում են։ Մենք կորցրել ենք անվտանգության զգացողությունը։ Տունը ինչ է, տունը պաշտպանություն չի։ Տան վրա խփում են, վերջ։ Շուշվա կողմից խփում են գյուղերին, բայց ստեղ Աղբուլախ աղբյուրի մոտ մեր հետախուզական բունկերն էր, որը առանց կռվի հանձնել են։ Հիմա էդ տեղում ադրբեջանցին ա նստած, ճանապարհի վրա խթում են։ Վերջերքս էլ ավելի շատ են կատաղել», — պատմում է կինը։
Վերջը, ի՞նչ է լինելու Արցախի հետ, որպես պատերազմների բովով անցած , ինչպես է պատկերացնում Արցախի ապագան Լոռան։
«Ես մի բան գիտեմ, որ ոչ ոք չի ուզում թողնել իր տունը գնալ։ Բոլորը ասում են՝ եթե պայքարում ենք, միասին պայքարենք, եթե մահանում ենք, միասին մահանանք։ Մեզ մոտ Ղարաբաղում օրենք կա՝ մի կտոր հացը մաս մաս արա բոլորին։ Իմ պապու պապերը ասել են, որ Բերդաշենում թուրքի ոտք չի եղել։ Լեռներով պատասծ, սրբավայրերով պատած։ Ես գիտեմ, որ վերջում լավ է լինելու։ Հիմա կանայք էլ են պատրաստ զենք վերցնելու։ Ոչինչ։ Մի քիչ կդիմանանք, լավ կլինի»։
Մի բանից է վախենում Լոռան՝ որ բերդաշենցիներին ռուսներն ու Արցախի չինովնիկները զոռով տներից չհանեն, տները չհանձնել առանց կրակի, ինչպես արեցին Աղավնոյի բնակիչների հետ։ Նա հիշում է, որ անցյալ տարի Ջերմուկից վերադառնալուց տեսել է ճամփեզրին նստած մի ծերունու։
«Աղավնոն դատարկում էին, 80-ից մեծ մարդ էր։ Նստած, ճամփին լաց էր լինում։ Ասում էր՝ Մարաղայից եկած եմ, ինձ ծեծելով՝ խաղաղապահները ու Արցախի անպետքները հանել են տանից։ Չեմ ուզում գնալ։ Ոչ ոք չի ուզեցել գնալ»։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: