Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատներն այս պահին փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։

Նրանց խոսքերով՝ չեն բացի ճանապարհն այնքան ժամանակ, մինչև համապատասխան մարմիններն իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկատվություն չտրամադրեն։ «Այս ընթացքում ոչինչ չեն արել, էդ տղաների մասին կարծես լրիվ մոռացել են, ինչքան կարող ենք համբերել։ Ճանապարհն անժամկետ ենք փակել, գուցե ամբողջ օրն էլ փակ մնա»,-նշում են հարազատները:

Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest