Դատավորների ընդհանուր ժողովի արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։ Այդ մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից:

Նկատենք, որ առաջիկա օրերին լրանում է ԲԴԽ դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի ՝ որպես ԲԴԽ անդամի պաշտոնավարման ժամկետը, հետևաբար նրանց փոխարեն պետք է երկու նոր դատավոր անդամ ընտրվեր։

Իրենց թեկնածությունն էին առաջադրել երեք դատավորներ՝ Վերաքննիչ քրեական դատարանից Արշակ Վարդանյանը և Ռուբիկ Մխիթարյանը, իսկ Սնանկության դատարանից՝ Արթուր Աթաբեկյանը։

Pin It on Pinterest