Ազատությունը հաղորդում է․
Հայ — ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից, երեկ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը համոզված է, որ նման քայլը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, Մոսկվան և նրա դաշնակիցները պատրաստ են դրան։
«Նման որոշումները համաձայնեցվում և հաստատվում են ՀԱՊԿ-ում, ամենաբարձր մակարդակով հաստատված՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ: Ինչ վերաբերում է ժամկետներին, ինձ թվում է՝ այստեղ էլ ամեն ինչ պարզ է, ամեն ինչ կախված է հայ գործընկերներից: Երբ նրանք պատրաստ լինեն, մենք կկարողանանք վերադառնալ բովանդակային աշխատանքին՝ համախմբելու կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ եղանակները, ուստի գնդակը Երևանի կողմն է», — ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ Ռուսաստանին գոհացնում է ՀԱՊԿ ներկայացուցիչներին ընդունելու՝ Երևանի շարունակական հետաքրքրությունը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: