Մի քանի կազմակերպություններ՝ “Հանրային դատավճիռ”, Մոսկվա, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ և Հոգեբանների հայկական գիտական միավորում, ՀԿ, Երևան, համատեղ իրականացնում են ուսումնասիրություն՝ «Ի՞նչ կարծիքի ես բռնության և խոշտանգումների մասին»։

Սա միջազգային հետազոտություն է, որը գնահատում է, թե ինչպես են մարդիկ վերաբերվում խոշտանգումների ժամանակակից ձևերին: Ուսումնասիրությունը կառուցված է հասարակական կարծիքի հարցման վրա, որը, սակայն անցկացվում է առցանց, որպեսզի մարդիկ մտածված և ինքնուրույն լրացնեն հարցաշարը: Ուսումնասիրությունն իրականացվում է Ռուսաստանում, Հայաստանում, Մոլդովայում, Ղազախստանում, Ղրղզստանում և Բելառուսում։

Հարցաթերթիկում խոշտանգումների վերաբերյալ ուղղակի հարցեր չկան։ Հարցաթերթիկը պարունակում է իրավիճակներ, որոնք վերցված են իրական կյանքից, իրավապահ մարմինների պրակտիկայից, դատական պատիժներից, և մարդկանց առաջարկվում է գնահատել, թե որքանով է ընդունելի կամ անընդունելի պաշտոնյաների այս կամ այն պահվածքը: Այսինքն՝ այստեղ հիմնական գաղափարն այն է, որ մարդիկ իրենք իրենց պետք է դնեն հենց ոստիկանի տեղը, այլ ոչ թե անջատ դիտորդի։

Այս ուսումնասիրությունը խոշտանգումների և վատ վերաբերմունքի նկատմամբ հասարակական կարծիքի առաջին և, մինչ այժմ միակ, պրոֆիլային ուսումնասիրությունն է:

Հաշվի առնելով, որ ժամանակակից մարդը, ներառյալ մեր համաքաղաքացիները, ժամանակի մինչև 80%-ը անցկացնում են առցանց, հարցումը հիմնված է տվյալների հավաքագրման առցանց մեթոդների վրա:Հարցման մեթոդաբանությունը մշակվել է «Հանրային դատավճիռ» հիմնադրամի մասնագետների կողմից «Մեթոդական լաբորատորիա»-ի սոցիոլոգների հետ միասին։

Հայաստանում հարցումն իրականացնելուն օժանդակում են նաև Հոգեբանների հայկական գիտական միավորում ՀԿ-ն և Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը։

ՀՂՈՒՄ

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest