Կառավարությունը մարտի 23-ի նիստում Վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում ընդունեց: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:
Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 953 քաղաքացու, որոնցից 476-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Ուսուցանվող պահեստազորայինների մասնագիտությունները և քանակները հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով, որ 2023թ. հունիս-հուլիս ամիսներին տարվա պատրաստության պլանի համաձայն զորամասերում իրականացվելու են ուսումնական կիսամյակի ամփոփումներ և զորամասերի գնահատումներ` վարժական հավաքները եռամսյա ժամկետի փոխարեն նպատակահարմար է անցկացնել երկու ամիս ժամկետով:
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2023թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահման¬վում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:
Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: