Երեկ մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս տեղանքում մոլորված զինծառայող Մ․Գ-ն որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Ըստ աղբյուրի, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Զինծառայողի հետ կատարվածին, նկատենք, այսօր Ազգային ժողովում անդրադարձել էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը.

«Ենթասպա Գյուլբանկյան Մարտիրոսը գտնվել է գիշերային մեր անտանգության մարմինների աշխատանքի արդյունքում, նա գերի չէր ընկել, և հիմա գտնվում է մեր տարածքում»։

Pin It on Pinterest