Տիկին Մարինեի երկու որդիները մասնակցել են 44-օրյա պատերազմին։ «Մեկը մի կերպ փրկվեց, ինքն էլ չկարողացավ»,-որդու՝ 19-ամյա Արտավազդի շիրմաքարը ցույց տալով ասում է մայրը։ Արտավազդը Ջրականում է կռվել, մայրն ասում է՝ թշնամու հետ դեմ դիմաց են կռվել։
«Ջեբրայիլը, երբ գրավել են իրենց Մարտունի 2-ից տարել են Ջեբրայիլ, բայց չեն ասել, որ արդեն գրաված է եղել։ Շատ վատ պայամններ է եղել, փրկվելու հույս չի եղել, իրենց տղեքից, համայրա, ոչ մեկ էլ չի փրկվել։ Մեկ հայ զինվորը 50 թուրքի դեմ է կռվել, դեմ դիմաց են կռվել՝ 20 մետր հեռավարություն է եղել։ Կամանդիրն եկել ասում էր, որ ինքը իրոքից կռվել է»,-ասաց մայրը։
Ջրականի մարտերի ժամանակ, երբ հրամանատարը ոտքից վիրավորվել է Արտավազդին առաջարկել է իրեն ուղեկցել, սակայն, նա հրաժարվել է՝ նշելով, որ պետք է մնա և կռվի։ «Հրամանատարի ոտքին են խփել, ասել է՝ արի ինձ հան, չի համաձայնվել, ասել է՝ քեզ կհանեն, ավելի լավ է ես կռվեմ։ Հենց այդ օրն էլ վիրավորվել է»։
Արտավազդն ու եղբայրը պատերազմին Արցախում են եղել՝ երկուսն էլ ժամկետային զինծառայողներ, սակայն, տարբեր վայրերում են եղել։ Մայրն Արտավազդի հետ վերջին անգամ խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, որից հետո հինգ օր տեղեկություններ չեն ունենում նրանից։
Մայրը միայն 7 օր հետո է տեղեկանում, որ որդին վիրավորվել է։ «Կողքից էին փխել, լյարդն էր վնասվել։ Վիրավորվելուց հետո տանում են Ստեփանակերտ, հետո հասցնում են Գորիս ու վիրահատում են, ուղղաթիռով բերում են Երևան, որ լյարդի փոխպատվաստում անեն, չի հասցնում ուղղաթիռի մեջ մահանում է։ Ոչ մի քերծվածք չկար վրան»,-ասաց մայրը։
Տիկին Մարինեի խոսքով՝ մյուս որդուն էլ հազիվ է հաջողվում փրկվել և վերադառնալ տուն։ Պատերազմից չնայած, որ երկու տարի է անցել, բայց Արտավազդի եղբայրը չի համակերպվում, եղբոր, ընկերների ու հրամանատարի մահվան հետ։
«Մի կերպ է հասնում մեզ, հոգեբանորեն ճնշված էր։ Հրամանատարը զանգել ցավակցում էր, մենք ենք ասել, որ ողջ հասել է տուն։ Հրամանատարն ասաց՝ վախենում էի զանգել, երկու ախպեր չկան, ինչ էի պատասխան տալու։ Հիմա ամեն առավոտ ասում եմ, որ խաղաղություն լինի, որ էս մեկն էլ չգնա։ Մեր տունը մինչև հիմա պատերազմ է, մեծ տղես մինչև հիմա կռիվ է տալիս, թե ախպոր համար, թե ընկերոջ ու հրամանատարի։ Ես միայն խաղաղություն եմ ուզում։ Մեղավորներն Աստծո դատաստանը կտեսնեն»,-ասաց մայրը՝ նշելով, որ որդին ցանկացել է 2022 թվականի սեպտեմբերյան մարտերին մասնակցել։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։