2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինա ՌԴ-ի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով Գերագույն հանձնակատարի գրասենյակն Ուկրաինայի քաղաքացիական բնակչության շրջանում գրանցել է 8231 սպանված, 13 734 վիրավոր, ասված է կազմակերպության ամենշաբաթյա զեկույցում։
ՄԱԿ-ում նշում են, որ իրական թվերը զգալիորեն բարձր են, քանի որ որոշ վայրերից, որտեղ ինտենսիվ մարտական գործողություններ են ընթացել, տեղեկությունների ստացումը ձգձգվում է, որոշ տվյալներ էլ դեռևս չեն հաստատվել։ Դա հատկապես վերաբերում է Մարիուպոլին, Լիսիչանսկին, Պոպասնոյին ու Սեվերոդոնեցկին, որտեղ բազմաթիվ զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: