Վթարի է ենթարկվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ծառայողական ավտոբուսը, «Ազատությանը» փոխանցեցին վարչապետի աշխատակազմից՝ նշելով՝ տուժածներն անհրաժեշտ բուժօգնություն են ստանում, իսկ վթարի մանրամասները քննությունը կպարզի։

Քիչ առաջ Փրկարար ծառայությունը հաղորդեց, որ այսօր Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։35-ին։ Իրար են բախվել Hyundai մակնիշի ավտոբուսը և BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․)․ ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին։

11 տուժածներ տեղափոխվել են Երևանի «Աստղիկ», «Էրեբունի» և «Արմենի» բժշկական կենտրոններ։

Pin It on Pinterest