Անցած մեկ օրում հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Շուշիի շրջաններում։ Այս մասին երեկ երեկոյան հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
«Ռուս խաղաղապահները շարունակում են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը», — նաև ասված է հաղորդագրությունում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: