Այսօր Երևանի ժամանակով ժամը 19-ին Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը:
Այսօր ավելի ուշ դատարանը կհրապարակի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված՝ ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը:
Դատարանի նիստերը կլինեն հրապարակային:
Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանից պահանջել է կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով, անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։
Ադրբեջանը պահանջում է միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանից պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: