ՀՀ ԶՈւ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին քննչական մարմնի միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանը չի բավարարել, արդյունքում Խաչատուրովը ազատ է արձակվում: Այդ մասին հայտարարել է Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել, նա երեկ երեկոյան ձերբակալվել էր։

Խաչատուրովի առնչվող քրեական վարույթն առնչվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելուն (փողերի լվացում)։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest