Հայաստանի կառավարությունը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիային ու Սիրիային 157 մլն 816 հազար դրամի հումանիտար օգնություն է տրամադրել։

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակված նախագծից։

Աղբյուրի համաձայն՝ Հայաստանն այդ երկրներ է ուղարկել ապուրներ, բանջարեղենային, մսային, ձկան պահածոներ, շաքարավազ, խմելու ջուր, բրինձ, մակարոն, ներքնակներ և անկողնային պարագաներ։ Թե 157 մլն 816 հազար դրամն ինչպես է բաշխվել երկու երկրների միջև, նախագծից պարզ չէ։

Նշենք, որ Հայաստանը հայ-թուրքական ցամաքային ամենակարճ ճանապարհով՝ Մարգարայի կամրջով, երկու անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Առաջին խմբաքանակը եղել է 100 տոննա՝ հինգ բեռնատար, երկրորդի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան։ Հայաստանը երկու անգամ մարդասիրական օգնություն էլ Սիրիա էր ուղարկել՝ ընդհանուր 55 տոննա։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest