ՀՀ ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով այսօր քննիչը հայտարարել է նախաքննության ավարտ։ Պաշտպանության կողմին տրամադրվել են քրեական վարույթի ողջ նյութերը (14 հատոր)։ Այդ մասին տեղեկացնում է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Արմեն Չարչյանը, 2017-ին ընդգրկված լինելով հանրությանը ՊՊԾ գնդի գրավումից հետո «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության կեղծ եզրակացություն:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: