Թուրքիայի արտակարգ իրավիճակների գործակալության հրապարակած նոր տվյալների համաձայն՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 36 հազար 187-ի։
Սիրիայի կառավարության և ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհված սիրիացիների թիվը հասել է 5 հազար 800-ի։
Այսպիսով, թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած ստորգետնյա ուժգին ցնցումների զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 42 հազարին, ավելի քան 80 հազար մարդ վիրավորվել է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: