(+374) 93 58 96 31 info@forrights.am
  • Facebook
  • Twitter
  • Instagram
  • RSS
  • Facebook
  • Twitter
  • Instagram
  • RSS
  • Մեր մասին
  • Կապ
forrights.am
  • Փակ հաստատություններ
  • Բանակ
    • 44-օրյա պատերազմ
  • Խոսքի ազատություն
  • Արդար դատաքննություն
  • Այլ
    • Հարցազրույց
    • Զեկույց
    • Կոռուպցիա
    • Իրադարձություն
    • Խոշտանգումներ
    • Ծրագրեր
    • Հավաքների ազատություն
    • Սոցիալական իրավունքներ
    • Սպառնալիքներ իրավապաշտպանների նկատմամբ
  • Eng
Select Page

Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը վտանգում է Լեռնային Ղարաբաղի հազարավոր մարդկանց կյանքը․ Amnesty International:

by Journalists for Human Rights | Փտր 9, 2023 | Զեկույց

Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը վտանգում է Լեռնային Ղարաբաղի հազարավոր մարդկանց կյանքը, այսօր հայտարարել է Amnesty International-ը: Իրավապաշտպան կազմակերպությունը «կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին անհապաղ ապաշրջափակել երթուղին և վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին»։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Amensty International-ի հրապարակած հայտարարությունը:

Կազմակերպությունը հարցազրույցներ է անցկացրել տարածաշրջանի բուժաշխատողների և բնակիչների հետ՝ բացահայտելով շրջափակման առանձնահատուկ ծանր ազդեցությունը ռիսկային խմբերի, այդ թվում՝ կանանց, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց վրա:

«Շրջափակումը հանգեցրել է սննդի և բժշկական պարագաների խիստ պակասի, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը բավարար չէ պահանջարկը բավարարելու համար: Էլեկտրաէներգիայի, բնական գազի և փոխադրամիջոցների վառելիքի մատակարարման խափանումները ծայրահեղ դժվարություններ են առաջացնում հատկապես այն խմբերի համար, որոնք խոցելի են: Սա պետք է դադարի հիմա», – ասել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի տնօրեն Մարի Ստրաթերզը:

«Ադրբեջանի իշխանությունները վերահսկողություն են իրականացնում այն տարածքի նկատմամբ, որտեղից իրականացվում է շրջափակումը։ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չզրկվի սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի հասանելիությունից: Իր հերթին, ռուսական խաղաղապահ առաքելությանը մանդատ է տրված՝ ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը։ Այդուհանդերձ, երկու կողմերն էլ ակնհայտորեն չեն կատարում իրենց պարտավորությունները», – հավելել է Մարի Ստրաթերսը։

Amnesty International-ի հրապարակած հոդվածն անդրադառնում է Արցախում գրեթե երկու ամիս տիրող ծանր իրավիճակին. տարածաշրջան մտնող փոխադրամիջոցների թիվը կրճատվել է օրական 1200-ից մինչև 5-6-ի:

Իրավապաշտպան կազմակերպությունը զրուցել է Ստեփանակերտի հիվանդանոցի սրտաբան Վարդան Լալայանի, նյարդաբան Բիայնա Սուխուդյանի հետ, որոնք ներկայացրել են դեղամիջոցների և բժշկական անհրաժեշտ պարագաների պակասի պատճառով հիվանդների համար ստեղծված ծանր վիճակը:

Amnesty International-ը զրուցել է նաև Արցախի բնակիչների հետ: Համաձայն այդ հարցազրույցների՝ սննդի, մասնավորապես՝ մրգերի և բանջարեղենի պակասի պատճառով կանանց և երեխաների շրջանում զգալիորեն ավելացել են իմունոդեֆիցիտի, սակավարյունության, վահանաձև գեղձի հիվանդությունների, դիաբետի վատթարացման դեպքերը: Հղի կանանց մոտ նույնպես բարդացումներ են առաջացել, ավելացել են հղիության ընդհատման կամ վաղ ծննդաբերության դեպքերը:

Իրավապաշտպան կազմակերպությունը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ խախտվել է կրթության իրավունքը, քանի որ ջեռուցման և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով դպրոցները և մանկապարտեզները ժամանակավորապես փակ են եղել:

«Արդեն շրջափակման իններորդ շաբաթն է, բոլոր հայացքներն ուղղված են Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին: Կոչ ենք անում երկու կողմերին՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ անհետաձգելի կերպով դադարեցնելու Լաչինի միջանցքի շրջափակումը և վերջ դնելու ծավալվող հումանիտար ճգնաժամին», – նշել է Մարի Ստրաթերսը։

Journalists for Human Rights

___

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

  • Journalists for Human Rights
    https://forrights.am/author/admin/
    Սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում Տեղ գյուղի հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է. ՀՀ ԱԱԾ
  • Journalists for Human Rights
    https://forrights.am/author/admin/
    Սահմանին ժամկետային զինծառայող է զոհվել, մեկը վիրավոր է. ՊՆ
  • Journalists for Human Rights
    https://forrights.am/author/admin/
    Ադրբեջանի երազանքների Հայաստանը
  • Journalists for Human Rights
    https://forrights.am/author/admin/
    Քննչական կոմիտեն ահազանգ է ստացել ԱԺ-ում պատգամավորների միջև միջադեպի մասին

Լրահոս

  • Սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում Տեղ գյուղի հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է. ՀՀ ԱԱԾ
  • Սահմանին ժամկետային զինծառայող է զոհվել, մեկը վիրավոր է. ՊՆ
  • Ադրբեջանի երազանքների Հայաստանը
  • Քննչական կոմիտեն ահազանգ է ստացել ԱԺ-ում պատգամավորների միջև միջադեպի մասին
  • «Օդը փակ չէր, թշնամին անտառով հասավ Փառուխ»․ հատուկ ջոկատայինը մանրամասներ է ներկայացնում Քարագլխի մարտերից
  • Պատգամավորների միջև կոնֆլիկտը ծագել է Վլադիմիր Վարդանյանի սադրիչ և անհավասարակշիռ պահվածքի հետևանքով․ Իշխան Սաղաթելյան
  • ՀԱՊԿ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից․ Շուվալով
  • ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել և փախել․ Կոնջորյան

Այս կայքն ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամ

Եվրոպական միության աջակցությամբ

Եվրոպական միության
աջակցությամբ

  • Հայ
  • Eng
  • Facebook
  • Twitter
  • Instagram
  • RSS
2023 © Journalists for Human Rights

Pin It on Pinterest