Թուրքիայում և Սիրիայում երեկ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն անցել է 4,5 հազարը, հաղորդում է Associated Press-ը:
Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի 10 նահանգներում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 հազար 921-ի, Սիրիայում կառավարության վերահսկած տարածքներում՝ 656-ի, վիրավորներինը՝ համապատասխանաբար 16 հազարի և 1400-ի, Սիրիայի՝ ապստամբների վերահսկած տարածքներում զոհվել է առնվազն 450 մարդ:
Թուրքիայում, ըստ պաշտոնական աղբյուրների, փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել 7 հազար 800 մարդու:
Հաղորդվում է, որ երկու երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում ավելի քան 5 հազար 600 շինություն է փլուզվել, Սիրիայում ևս հազարավոր շենքեր են ավերվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրում մինչև փետրվարի 12-ը սուգ է հայտարարել:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: