Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով, (Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք) օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ․ տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։
Երևանի ժամանակով 14։24-ին, Թուրքիայի տարածքում ևս մեկ ուժեղ երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հակազդման վարչության (AFAD) տեղեկություններով՝ վերջին 12 ժամերի ընթացքում տեղի ունեցած երկրորդ հուժկու երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7․6 բալլ, դրա էպիկենտրոնը գտնվել է Էլբիստան քաղաքից 10 կիլոմետր հարավ։
Հայաստանի փրկարար ծառայությունը հայտնում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալլ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալլ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալլ ուժգնությամբ։
Ըստ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության այն սեյսմիկ տեսանկյունից գնահատվում է որպես «ավերիչ», զոհվել է 1200-ից ավելի մարդ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: