Եվրամիության դիտորդները Գեղարքունիքի մարզում սահմանի երկայնքով պարեկային ծառայություն կիրականացնեն։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Տեխնիկական խմբի հետ ենք հանդիպում ունեցել Վայոց Ձորում, բայց առաքելության իրականացման խմբի հետ դեռ հանդիպում տեղի չի ունեցել»,- ասաց նա։
Ըստ մարզպետի՝ դեռ տեղեկացված չեն, թե քանի դիտորդ կտեղակայվի Գեղարքունիքի մարզում․ «Այդ մասով դեռ տվյալները հստակեցված չեն, բայց որ մարզում լինելու են և պարեկային ծառայություն իրականացնելու են, դրա մասին տեղյակ ենք։ Սահմանի երկայնքով իրենք պարեկային ծառայություն են իրականացնելու»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: