Հայաստանը բանակի վրա ծախսելու գումարի որևէ խնդիր չունի: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Որևէ դեպք չի եղել և չկա 2018-ի պատճառով, որ գումարի պատճառով մենք որևէ գնում չկատարենք: Այնպես չէ, որ կա գումար և ընտրություն է կատարվում մեքենա գնելու վրա ծախսել, թե բանակ», -նշել է ԱԺ նախագահը:
Լրագրողները հետաքրքրվել են՝ 1-2 տարին բավարար չէ՞ր, որ Ազատ գյուղում գտնվող զորամասը նորմալ կահավորվեր և նման դեպք չլիներ, Ալեն Սիմոնյանը պատասխանել է.
«Դա շինարարական ջոկատ է, որի անմիջապես կողքը կա նաեւ մոդուլային հավաքած տնակ: Այդ տնակի ամենամեծ խնդիրն այն է եղել, որ չեն պահպանվել անվտանգության կանոնները: Օրինակ, պատուհաններին ճաղավանդակներ չպետք է լինեին: Դրա համար մարդիկ, որոնք պատասխանատու են եղել անվտանգության համար, այդ մարդիկ պատժվել ու պատժվելու են: Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը, քաղաքական ղեկավարությունն իր կողմից ամեն ինչ արել է և շարունակելու է անել: Եթե այս փոփոխությունները չլինեին, ես վստահեցնում եմ, որ նման պատահարներ շատ ավելի շատ կարող էին լինել»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: