Ֆրանսիացի պատգամավոր Անն Լորանս Փեթելը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է երեկ տեղի ունեցած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթին։

«Միջազգային հանրությունը և եվրոպացիները պետք է մոբիլիզացվեն Լաչինի համար։ Դա հրատապ է, քանի որ հումանիտար ճգնաժամ է ծավալվում։ Ադրբեջանը «խեղդում» և սովի է մատնում Լեռնային Ղարաբաղի հայերին»,- գրել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն Լորանս Փեթելը։

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր ելույթի ընթացքում մասնավորապես  ասել էր, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը լքել իրենց հայրենի հողն ու տները, և որ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։ Արարատ Միրզոյանը նաև հավելել էր, որ հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկումը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ մարդասիրական անխափան մուտքի ապահովումը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest