«Երեկ, թե առաջին օրը կայացել է Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպում, որին մասնակցել է ռուսական զորակազմի հրամանատարը։ Կարծում եմ, որ հարցը առաջիկա ժամանակում կկարգավորվի»,- այսօրվա ասուլիսում «Ազատւոթյան» փոխանցմամբ, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ իր երեկվա հեռախոսազրույցը և ընդգծել, որ Լաչինի միջանցքը՝ ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնության, պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անցումների համար, բայց ռազմական բեռների տեղափոխումը արգելված է։

Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է, թե հիմա ռուս զինվորականները ուսումնասիրում են ադրբեջանցիների ներկայացրած տվյալները, թե հայկական կողմը խախտելով եռակողմ համաձայնությունները, այդ միջանցքով ականներ է տեղափոխել, որոնք հետո օգտագործվել են ադրբեջանական դիրքերի մոտ տարածքներ ականապատելու համար։

«Այնտեղ փոխադարձ շատ մեղադրանքներ կան»,- ասել է Լավրովը։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest