Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Հայաստանից ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախի բուժհաստատությունների համար։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Բեռը չի պատկանում ԿԽՄԿ-ին։ Մենք միայն ապահովել ենք անվտանգ փոխադրումը»,– ասել է նա՝ հավելելով, որ բեռը տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Pin It on Pinterest