Գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Նկատենք, որ Արարատ Մելքումյանը օրերս էր նշանակվել ԱԽ քարտուղար՝ այդ պաշտոնում փոխարինելով Վիտալի Բալասանյանին:

Սամվել Շահրամանյանն էլ նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest