Ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման նպատակով Արցախում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման մասին խոսակցությունները ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը չի բացառում:
«Արցախպրես»-ի այն հարցին՝ արդյո՞ք եթե խորհրդարանական և նախագահական ընտրություններ կայանան, նա կառաջադրի իր թեկնածությունը, Թովմասյանը պատասխանեց, որ, հաշվի առնելով իր քաղաքական փորձն ու անցած ճանապարհը, դա միանշանակ, հնարավոր է համարում:
«Թե՛ արտահերթ խորհրդարանական, թե՛ արտահերթ նախագահական ընտրություններին, որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու անպայման կմասնակցեմ՝ իհարկե, խորհրդակցելով առաջին հերթին մեր քաղաքական ուժի և հանրային լայն շրջանակների հետ»,- ասել է Արթուր Թովմասյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: