ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ հայտարարելով, որ Ալիևը շարունակում է խաբել միջազգային հանրությանը։
«Ալիևը շարունակում է խաբել միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման մասին։ Հստակ ապացույցներ կան, որ դա հումանիտար ճգնաժամ է առաջացնում Արցախում՝ արգելափակելով կարևոր սննդամթերքի և բժշկական պարագաների հասանելիությունը խաղաղ բնակիչներին»,- գրել է նա՝ կիսվելով հունվարի 10-ին Ալիևի արած հայտարարությունների մասին հոդվածով։ Հիշեցնենք՝ Ալիևն ասել էր, թե «Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի իրադարձությունները շրջափակում անվանելն անարդար է»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: