Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումից մեկ ամիս անց հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.
«Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչի պատճառով Արցախի բնակիչները մնացել են առանց առաջին անհրաժեշտության ապրանքների։ Պետք է ապահովվեն տուժածների տեղաշարժի ազատությունը եւ տնտեսական ու սոցիալական իրավունքների պաշտպանությունը»։