2021 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողներից երեքի մարմինների գտնվելու վայրը հայտնի չէ. ադրբեջանական կողմից հետ բանակցություններ են տարվում նրանց մարմինները գտնելու և դուրս բերելու ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Հստակ վայրը պարզելու և նրանց մարմինները դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ։ Հնարավոր ամեն ինչ արվում է, ընդհուպ մինչև ադրբեջանական կողմի հետ բանակցությունների միջոցով զոհված զինծառայողների դիերը դուրս բերելու համար»,- ասաց Սարգսյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: